Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում.Դավիթ Բաբայան

 

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ եղել է վերջնանպատակ բոլորիս համար, այդ խաղաղության պայմանագրով պետք է ի վերջո վերջնականապես կարգավորվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Այլ հարց է, որ Ադրբեջանն այլ պատկերացում ունի, ուզում է, որ մենք լքենք Արցախը։ Սա է իրենց նպատակը, դա չեն թաքցնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետք է աշխատել՝ այդ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու, բայց ոչ Ադրբեջանի տեսակետից»,- նշեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ հակամարտությունը կարող է կարգավորվել, եթե միայն համապարփակ ձևով հաշտեցում լինի հասարակությունների միջև, ադրբեջանական հասարակությունը, դժբախտաբար, պատրաստ չէ։

«Այստեղ խնդիրը ժողովրդի մեջ չէ։ Չի լինում լավ կամ վատ ժողովուրդներ, լինում են՝ լավ և վատ պետություններ։ Ի դեմս Ադրբեջանի՝ ունենք մի երկիր, որտեղ նացիզմը պետական քաղաքականություն է»,- ընդգծեց Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, Բաբայանն ընդգծեց՝ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Սա անընդունելի է։ Ի՞նչ պետք է անի աշխարհը։ Եթե ամբողջ աշխարհն ասի՝ միացեք Ադրբեջանին, եթե չենք միանալու, ինչ պետք է անեն, կոտորելու՞ են մեզ, իհարկե՝ ոչ»,- նշեց Բաբայանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով