Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes S500-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Mercedes-ի վարորդը հիվանդանոցից դիմել է փախուստի

 

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 03:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան – Խորենացի – Բեյրութի փողոցների հատման վայրում  բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Mercedes S500 մակնիշի  21 OO 221 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Հակոբ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 52-ամյա Սրբուհի Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Opel-ի վարորդին ու ուղևորին փրկարարները, պարեկները, բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ուժեղ հարվածի հետևանքով նրանք ավտոմեքենայից շպրտվել էին: Վթարի վայրը  պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Գոռ Հայրապետյանը սահմանազատել էին ու մինչ սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքնիիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը գիտակության չգալով՝ մահացել է, իսկ Mercedes-ի   վարորդը հեռացել է հիվանդանոցից:

 

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի  և 243.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն ու Opel-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի  2800-ամյակին նվիրված այգու տարածքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով