«Տեխնոլոգիական հեափոխությունները, Ղազախստանը, Հայաստանն ու Սերժ Սարգսյանը.Նարեկ Սամսոնյան

Երեկվա գրառումս ավելի մանրամասնելու համար մի քանի հավելյալ դիտարկում «տեխնոլոգիական հեղափոխություններ» մասին:Ֆեյսբուքյան իր  էջում գրում է Նարեկ  Սամսոնյանը:
1. «Տեխնոլոգիական հեղափոխությունների» մեխանիկան բոլոր երկրներում նույնական են ու կապ չունի, թե որ երկրում, որ շահերի խմբերն են դա իրականացնում:
2. Մեխանիզմը շատ պարզ է. բողոքի ակցիա, որի ընթացքում բողոքի կազմակերպիչները շեշտը դնում են իշխանությունների կողմից ուժի կիրառման հավանականության վրա: ՈՒժի կիրառումից հետո բողոքի ակցիան տրամաբանորեն մեծանում է (չբերել մարտի 1-ի օրնակը, էն ժամանակ ինտերնետ չկար), իսկ, եթե իշխանությունները ուժ չեն կիրառում գործի են դրվում օվերտոնի պատուհանի գործողությունները (օրինակ ռադիոտունը գրավելը): Այս գործողությունների արդյունքում բողոքի կազմակերպիչները փողոցային ամենաթողության ակտերով քայքայում են իշխանությունների լեգիտիմության աղբյուրներն ու վերջում հասնում են իրենց նպատակին:
3. Այս ամենի դեմ ակտիվ հակազդման գործողությունները այդքան էլ պարզ չեն որքան մենք պատկերացնում ենք` «բնում խեղդել ցույցերը», «անխնա ուժ կիրառել» և այլն դրանք խնդրի լուծում չեն, որովհետև ի տարբերություն այսպես մտածողների (պոստսովետական երկրների ղեկավարների մեծամասնությունն էլ ա տենց մտածել դրա համար ունենք էն ինչ ունենք), «տեխնոլոգիական հեղափոխությունների» ճարտարապետները տասնյակ մարտավարական և անգամ ռազմավարական լուծումներ ունեն դրանց դեմ` «Քաղաքական ջիուջիցու»: Ավելին մինչև կոնկրետ գործողությունների անցնելը մարդիկ հատուկ դպրոցներում ուսանում են «տեխնոլոգիական հեղափոխության» արվեստը, որը ռազմարվեստին հավասար գործ ա:
4. «Տեխնոլոգիական հեղափոխությունները» հրապարակային առաջնորդ չեն ունենում (հիշեք կապիտուլյանտին), դրանք ղեկավարվում են ցանցային ձևով և բավականին մեծ դեր են տալիս համացանցին: Այդ իսկ պատճառով դրանց դեմ կռվելու համար Արևմտյան պետությունները ոնց որ մշակել են էդ տեխնոլոգիաները նաև մշակել են դրանց հակատեխնոլոգիաները ու իրանց երկրներում նման բան լինել չի կարող:
5. Սրա մասին երկար ժամանակ չեմ արտահայտվել, բայց հիմա ուզում եմ շատ հակիրճ անդրադառնամ մի օր թեման ավելի երկար բացելու ակնկալիքով. 2018-ին Սերժ Սարգսյանը բավականին զարմանալի կերպով հասկացել էր «Տեխնոլոգիական հեղափոխությունների» տրամաբանությունը և մինչև վերջ թույլ չտվեց, որ իր իշխանության դեմ կիրառվի հայտնի «Քաղաքական ջիուջիցուն» և սկզբնական շրջանում ուժ չկիրառեց մի քանի հարյուր ոչնչությունների նկատմամբ: Ասեմ ավելին, անգամ ռադիոտունը գրավելուց հետո ամեն ինչ դեպի մարման էր գնում ու այդպես էլ կլիներ, եթե օտարերկրյա կապիտալն իր մարդկային ռեսուրսը չուղղորդեր հանրահավաքների: Մինչև ապրիլի 17-ը Երևանի փողոցներում 5 հազարից ավել մարդ չի եղել: Դրանից հետո օտարերկրյա կապիտալը լցվեց փողոցներ, Սլավոնական համալսարանի ռեկտորը ուսանողներին ուղարկեց հրապարակներ ու եղավ այն ինչ եղավ: էս մասին մի օր շատ մանրամասն խոսելու առիթ կունենամ հուսով եմ…
6. Ղազախստանում տեխնոլոգիական առումով տեղի է ունենում այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինչը տեղի է ունեցել աշխարհի տասնյակ երկրներում և դեռ տեղի է ունենալու: Ինչպիսին կլինի հանգուցալուծումը կտեսնենք, բայց վստահաբար պետք ա արձանագրենք, որ «Տեխնոլոգիական հեղափոխությունների» կիրառումն ու դրան արդյունավետ հակադրություն կազմակերպելը մասնագիտական, երե ոչ գիտական ժանրից է և ֆեյսբուքում էդ հարցերը չեն կարող լուծվել:
7. Հայաստանում անգամ հիմա հնարավոր է այդ նույն «Տեխնոլոգիական հեղափոխության» մարտավարությամբ փոխել իշխանությունը ուղղակի դրա համար կամք է հարկավոր և սովորելու պատրաստակամություն և որ ամենակարևորն է` արտաքին աջակցությունից հրաժարում: Կլինի՞ կամք, կլինի՞ գիտակցում, որ «մինչև ռուսը չուզի բան չի փոխվի» թեզը ֆուֆլո ա` կլինի հեղափոխություն:
Հ.Գ. Երկար ստացվեց, բայց հավաստիացնում եմ, որ սա թեմային առնչվող նյութի մեկ հարյուրերորդն էլ չի: Առողջ եղեք

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով