Իշխանական թութակները մեկը մյուսի հետևից սկսել են արշավ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ ԵԽԽՎ -ում իր քվեարկության հետ կապված.Վահան Բաբայան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվումա մեր երկրում դեմոկրատիա կա Հայկն էլ դեմ է հա ՞ քվեարկել այդ բանաձևին,խելքներիդ ձյուն գա:Ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը;

Իշխանական թութակները մեկը մյուսի հետևից սկսել են արշավ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ ԵԽԽՎ -ում իր քվեարկության հետ կապված:Նախ ասեմ,որ այդ բանաձևը բացառապես վերաբերվել է ՀՀ ժողովրդավարության առաջընթացին,ինչը նույնն է,թե Հյուսիսային Կորեան համարվի ժողովրդավարության բնօրրան,զավեշտալի մի բանաձև մի երկրի մասին որտեղ մեկ անձ է որոշում ամբողջ երկրի ճակատագիրը,որտեղ դատարաններ է շրջափակվում,լրագրողներ են հետապնդվում,որտեղ կան քաղբանտարկյալներ,որտեղ հետապնդվում են մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար:
Հիմա մի վայնասուն են դրել,թե Մամիջանյանը հայանպաստ բանաձևին դեմ ա քվեարկել,ստեղ որն՞էր հայանպաստ)էդ էլ ասեք իմանանք,որ ամբողջ աշխարհի առաջ ՀՀ դարձրել եք ավտորիտար կիսապետություն ու դեռ խոսում եք ժողովրդավարության մասին:
Իսկ ամենազավեշտալին այն է,որ սրա մասին խոսում են թուրքին երկիրը տված կապիտուլյանտները և իբր փորձում են մեղադրել,որ բանաձևին դեմ են քվեարկել նաև թուրքերը:Քիրվայության գուրուները երևի դեմքերն ու դեպքերը խառնել են իրար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով