Պահեստազորի սպա Արսեն Վարդանյանը, իր համոզմամբ,«հանրության դատաստանին» է ներկայացրել իբր ՀՀ ոստիկանությունում առկա մի « երևույթ», որը բացարձակ կապ չունի իրականության հետ.Պարզաբանում

Պահեստազորի սպա Արսեն Վարդանյանը, իր համոզմամբ,«հանրության դատաստանին» է ներկայացրել իբր ՀՀ ոստիկանությունում առկա մի « երևույթ», որը բացարձակ կապ չունի իրականության հետ:
Ուստի, առավել ևս անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել իսկությունը՝ իրական փաստերով ու փաստարկներով:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Է. Հովհաննիսյանի հարցման համաձայն (այժմ էլ պարզվեց՝ պահեստազորի սպա Արսեն Վարդանյանի ՙհամոզմամբ՚)՝ զինծառայողների, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների արձակուրդային օրերը տրվում և արձակուրդային վճարները հաշվարկվում են՝ անտեսելով ՀՀ Աշխատանքային օրենսդրության պահանջները:
ՀՀ ոստիկանության թե գրավոր, թե բանավոր պարզաբանումներով Է. Հովհաննիսյանին ներկայացվել է, որ ՙՀՀ աշխատանքային օրենսգրքի՚ ՙԱշխատանքային օրենսդրության գործունեության ոլորտը՚ 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»: Ըստ այդմ, համապատասխան օրենքներին («Հանրային ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին») կատարված հղումներով հիմնավորվել էր, որ ոստիկանության ծառայողները հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք են և նրանց արձակուրդները տրվում ու վճարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով։
Այո՜, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, և մեր համոզմամբ՝ այս պարզաբանումը բավարար պիտի լիներ օրենքը սովորելու համար, բայց ՙհանրության դատաստանին՚ ներկայացված հրապարակումը հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ հիշյալ պահեստազորի սպաների մտահոգությունը ոչ թե բովանդակային է, այլ անիմաստ աղմուկ բարձրացնելու առիթ: Հակառակ դեպքում վերջնական պարզաբանման համար կարող էին դիմել դատական ատյաններին:
Բայց չեն դիմում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով