Նուբարաշենի հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին  հայտնում  է  shamshyan.com-ը:

Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից  ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության թիվ 41 խումբը կանչով ժամանել է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ավտոմեքենայի մեջ  հայտնաբերել են տղամարդու դի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Նուրբարաշենի բաժանմունքի պետ Կարեն  Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղկությունների՝ նա ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Փաստի առթիվ  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով