Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. 44-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով բախվել է ծառին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Այս  մասին  հայտնում է  shamshyan.com-ը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն իր վարած Mitsubishi Pajero  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝  դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բաբկեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փաստի առթիվ ավագ քննիչ Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով