ՔՊ-ն եռօրյա հավաք է նախաձեռնել Դիլիջանում. Փաշինյանը կմասնակցի՞ . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է  «Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը որոշել է հաճելին օգտակարի հետ համադրել՝ արտագնա ընդլայնված նիստ անցկացնել։ Եռօրյա հավաք են նախաձեռնել՝ հունվարի 28-30-ը։ ՔՊ-ական պատգամավորները մեկնում են Դիլիջան, որտեղ հյուրատներից մեկում քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, պահվածքը, ընդդիմադիրների հետ շփումների հրապարակային դրսեւորումները եւ այլն։ Մեզ ասացին, որ այդ հավաքը պետք է կայանար դեռեւս հունվարի կեսերին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես՝ Փաշինյանն էլ պետք է մասնակցեր, սակայն ինֆորմացիոն արտահոսքի պատճառով հավաքը հետաձգվել է: Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսով վարակվելու եւ ինքնամեկուսանալու մասին։ Սա նշանակում է, որ առաջիկա հավաքին չի՞ մասնակցի։ «Դեռ պարզ չէ»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Բայց Փաշինյանը կորոնավարակով մեկուսացած է։ «Եթե ցանկանա, դիմակով կմասնակցի»,- ասաց մեր աղբյուրը։

Այս նիստի պարագան ուշագրավ է նաեւ նրանով, որ իշխանությունն ընդլայնված նիստի անվան տակ կխուսափի Բանակի օրվա միջոցառումներին մասնակցելուց։ Չնայած առանձնապես մեծաքանակ միջոցառումներ նախատեսված էլ չեն․ երբ բանակը վերացնում են, այլեւս ի՞նչ տոն»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով