Իմ հաշվին եմ փորձել կազմակերպել ԱՄՆ պատվիրակության կազմում մեկնելու ծախսերս․ Արթուր Վանեցյան

 

Իշխանության ներկայացուցիչները, երբ գործուղումների ընթացքում լինում են միայնակ, նրանք ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչո՞ւ ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Այս մասին ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պարզաբանելով՝ ինչո՞ւ էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ փորձել է իր հաշվին կազմակերպել ԱԺ պատվիրակության կազմում ԱՄՆ գործուղման մեկնելու ծախսերը:

Ինչ վերաբերվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների որոշմանը, որոնք բոյկոտել են գործուղումների մեկնելը, մինչև որոշ պատգամավորների նկատմամբ երկրից դուրս սահմանափակումները չվերացվեն, Արթուր Վանեցյանն ասաց.

«Սա խայտառակություն է, ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից, ընդ որում՝ բոլորս ականատես ենք եղել, որ դա եղել է բացառապես շինծու քրական գործերով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով