Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադելյան փողոցի թիվ 19 հասցեում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Հ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով