ՀՀ գլխավոր դատախազին հոբելյանական մեդալով պարգևատրել է ՌԴ գլխավոր դատախազը՝ նախագահի անունից.Րաֆֆի Ասլանյան

 

Արդեն քանի օր է ոմանք, ըստ սովորության, ԶԼՄ-ներին բարեխիղճ մոլորության մեջ գցելով՝ հպարտորեն դատարկաբանում են, թե իբրև ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրվել է ՌԴ նախագահ Վ.Պուտինի կողմից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես գրել է.

«Եթե ուշադիր ուսումնասիրեք ստորև բերվածը, ապա կհասկանաք, որ ՀՀ գլխավոր դատախազը չի պարգևատրվել ՌԴ նախագահի ուղղակի հրամանագրով, հետևաբար՝ նրա կողմից։ ՀՀ գլխավոր դատախազին հոբելյանական մեդալով պարգևատրել է ՌԴ գլխավոր դատախազը՝ նախագահի անունից, իսկ ՌԴ նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հրամանագրով ընդամենը հաստատվել է մեդալի նկարագրությունը, տեսքը և շնորհման կարգը։ Ընդ որում, այսպիսի մեդալով ՌԴ գլխավոր դատախազն այս պահի դրությամբ արդեն պարգևատրել է թվով 1851 անձանց։ Իմիջիայլոց, իսկապես ՌԴ նախագահի կողմից, հենց նրա հրամանագրով՝ Պատվո շքանշանով ժամանակին պարգևատրվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով ներկայումս կալանքի տակ է»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով