Ճարտար քաղաքի 65-ամյա բնակչի սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների դրսևորում է. ԱՀ ՄԻՊ

 

Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:

Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել է Արցախի խաղաղ բնակչին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:

Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»,- գրել է Ստեփանյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով