Սպանվել են Քանաքեռցի Տույն ու ԱԺ նախկին պատգամավորը. կրակոցները հնչել են նախկին պատգամավորի տանը

 

armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է կասկածվում Քանաքեռցի Տույի սպանության մեջ: Մեզ հասած լուրերի համաձայն, սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդին, որը բոլորին հայտնի է Տյուշ անունով: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Մեր տեղեկություններով սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտյուշը։ Հիվանդանոց են տեղափոխվել երեք անձ, որոնց մեջ է սպանված ԱԺ նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ այս պահին սպանության որեւէ վարկած չի քննվում, քանի որ դեպքի մասնակիցներից 4-ը սպանվել են, իսկ երեքը ծանր վիրավորումներով հիվանդանոցում են:

Մանրամասները`armlur.am_ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով