Սախարովի հրապարակում վրաերթի են ենթարկել 53-ամյա կնոջ

 

shamshyan.com–-ի պարեկային հետաքննական բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 50-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի դիմաց՝ Սախարովի անվան հրապարակում, վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 53-ամյա Նատալյա Գրիբովային։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով