Փաշինյանի քարոզած խաղաղության կեղծ օրակարգն այսօր հանգեցնում է նոր կորուստների ու զոհերի. 5165

 

Ադրբեջանը ռազմական հարձակում է գործել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Բոլորիս պարտքն է լինել բանակի կողքին և մոբիլիզացվել որպես հասարակություն՝ մի կողմ թողնելով մեր ներքաղաքական հայացքները: Ապացուցման կարիք այլևս չկա, որ գործող իշխանություններն ի զորու չեն հանգուցալուծել ստեղծված անվտանգային և քաղաքական ճգնաժամը, ավելին՝ այս իրավիճակի պատճառը նրանց ապազգային, հակապետական ու անհեռատես գործունեությունն է. Փաշինյանի քարոզած խաղաղության կեղծ օրակարգն այսօր հանգեցնում է նոր կորուստների ու զոհերի: Ուստի նրանք օր առաջ պիտի հեռանան. ազգային համաձայնությամբ արհեստավարժ անձանց ճգնաժամային կառավարության ձևավորումն այլընտրանք չունի: Այս նպատակով 5165 շարժումը այս դիրքորոշումը կիսող քաղաքական բոլոր ուժերի, հասարակական ազդեցիկ միավորումների հետ ձեռնարկել է կոնսուլտացիաներ հետևյալ օրակարգով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Համատեղ գործողություններ իրավիճակի սթափ գնահատման և նպատակային քայլերի ձեռնարկման նպատակով,

2. Ազգային համաձայնության պրոֆեսիոնալների ճգնաժամային կառավարության ձևավորման շուրջ մտքերի փոխանակում,

3. Ամբողջ հասարակության համախմբում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովող գործողությունների շուրջ՝ սանձազերծված ագրեսիային արդյունավետ դիմակայլեու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով