Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Տավուշի մարզի վարորդները Երեւան մեկնելիս եւ մայրաքաղաքից վերադառնալիս իրենց ավտոմեքենաները գազով լիցքավորում են ոչ թե Տավուշի, Երեւանի ԱԳԼՃԿ-ներում, այլ՝ Սեւան քաղաքի ավտոգազալցավորման ճնշման կայաններում, որովհետե այնտեղ գազով ավելի շատ են լցավորում, որ ավտոմեքենան այդ վառելիքով ավելի երկար ճանապարհ է անցնում
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դրա պատճառը միայն այն չէ, որ Սեւանում կլիման ցուրտ է, լիցքավորվող գազը սառն է։ Մոտ 6 տարի առաջ ԱԳԼՃԿ ունեցող Տավուշի մարզից մի պաշտոնյայի հարցրի, թե ինչո՞ւ Սեւանի ԱԳԿՃ-ներում ավելի լավ են լիցքավորում, քան՝ Տավուշում։ Նա պատասխանեց, որ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում գազը վերցնում են մայր գազատարից, որը բարձր ճնշում ունի»: