Վրաերթ Երևանում. 26-ամյա վարորդը Toyota-ով Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս  մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 06:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյանը՝ իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտա 55 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 27-ամյա Եվգենի Կոլուշնիին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղում պարեկներ Տիգրան Ասատրյանն ու Ժորա Հակոբյանը վարորդին ուղեկցել են հիվանդանոց՝ պարզելու նրա սթափության աստիճանը, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով