Ինչո՞ւ է նոյեմբերի 16-ին այդ տարածքում թշնամին ոչնչացվել, իսկ 17-ին՝ ոչ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՊՆ-ն ցուցադրել է Սիսիանի ուղղությամբ ՀՀ տարածք ներխուժած թշնամու երկու БТР-82А զրահափոխադրիչների խոցման կադրեր։ Երեկ ադրբեջանական Տելեգրամ ալիքներով ահա այս կադրերը տարածվեցին, որտեղ շատ լավ երևում են ՀՀ ԶՈւ փայլուն աշխատանքի հետևանքները՝ երկու մոխրացած զրահափոխադրիչները. իր ֆեյսբուքյան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

«Այս կադրերը թշնամին տարածեց մոտավորապես այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ՀՀ տարածք ներխուժած թշնամու դեմ չկրակելու հրաման չտալը «պետական ուղիղ դավաճանություն է»։ Հիմա այս տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիներն ազատ շրջում են խոցված զրահափոխադրիչների շուրջը։ Ավելին, այնտեղ թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կուտակում կա։

 

Ի՞նչ է ուրեմն ստացվում։ Նոյեմբերի 16-ին այդ տարածքը ՀՀ սահման էր համարվում և այնտեղ ներխուժած թշնամին խոցվում էր, իսկ նոյեմբերի 17-ին ո՞չ։ Թե՞ պարզապես «պետական ուղիղ դավաճանության» հերթական փաստին ենք ականատես լինում։ Ինչու՞ է նոյեմբերի 16-ին այդ տարածքվում թշնամին ոչնչացվել, իսկ 17-ին՝ ոչ»,- գրել է նա։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fifteen + fourteen =