«Այս անձնագրերից մեկի կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է, մյուսինը՝ ստի, վախկոտության ու պոպուլիզմի թագավորը…»,-ֆեյսբուքյան իր էջում գում է փաստաբան Ամրամ Մամկինյանը:
«Ասածս ինչ է. եթե Հայաստանում և Արցախում իրենց իշխանություններ համարողներն անհապաղ և հրապարակային դիրքորոշում չեն ներկայացնում այսօր Շուշիի հատվածում տեղի ունեցածի կապակցությամբ մեր քաղաքացու նկատմամբ մեր օրենսդրության իրավազորության մասին, ապա լռությամբ կրկին վերահաստատում են, որ Հայաստանի Հանրապետությունում անիշխանություն է և քաղաքացին ազատ է իր ընտրած եղանակով պաշտպանել իրեն, իր ընտանիքն ու Հայրենիքը, որում պոպուլիստները, ստախոսներն ու վախկոտները տեղ չունեն…»,-գրել է Մակինյանը