Գայլերի ոհմակը Ագարակավան գյուղում 170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել

 

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։

Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։

Գյուղացիների աղմուկի վրա գայլերը դիմել են փախուստի, որից հետո մինչև լուսաբաց գյուղացիները հայտնաբերել են, որ Հ. Մարտիրոսյանի ընտանիքին պատճառվել է խոշոր չափ նյութական վնաս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահագին սատկած գառներ ու ոչխարներ գյուղացիները հայտնաբերել են տանից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։ Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։

Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։ Այս պահին պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղի անասնաբույժ Արմեն Ասատրյանը նշեց. «Բոլոր վիրավոր ոչխաների ու գառների կոկորդը ծակված է, կատարել ենք առաջին բուժօգնություն, սակայն նրանք չեն ապրի, քանի որ վնասվածքները շատ են ու լուրջ»։

Իսկ գյուղապետի տեղակալ Համլետ Հակոբյանն էլ ասում էր. «Գիշերվա ժամը 3-ից գյուղով տեղյակ ենք եղել, որ գայլերի մի մեծ ոհմակ է հարձակվել։ Գյուղի մերձակա տարածքներոմ գտել ենք մոտ 130 սատկած գառ ո ոչխար ու մինչև հիմա մնացածներին ման ենք գալիս, բայց չենք գտնում։ Երկուսին քիչ առաջ գտանք, այ էլ՝ էլի սատկած։ Մեր գյուղի անասնաբույժը 70-80 ոչխարի ու գառի է օգնություն ցույց տվել, սակայն ասաց, որ վնասվածքների լրջության պատճառով նրանք էլ չեն ապրի»։

Այդ ընտանիքը բազմանդամ է, 3 եղբայր վարկ էին վերցրել ու ինչ ինչ քրտինքով ու տանջանքով եէին այս ամենին հասել, բերել-հասցրել էին, էս օրվան, բայց ամեն ինչ ջուրը թափվեց։ մենք ապրում ենք այնպիսի վայրում, որ անասնակերը ձռք ենք բերում տուկը 1800-2000 դրամով։

Մենակ էս տարի իրանք գնել էին 1850 տուկ խոտ՝ 2000 դրամով, որը ահռելի գումարա կազմում։ Էդ խեղճերը պիտի հունվարին ծախեին գառներն ու վարկերը փակեին, հիմա ինչ են անելու, ոչ մեկս չենք պատկերացնում։ Ողջ գյուղի բնակիչներս ցավ ենք ապրում էդ մարդկանց ամար։ Պատրստ ենք ողջ գյուղով դիմել կառավարությանը, որ հնարավորության սահմաններում էս մարդկանց փոխհատուցում տան, օժանդակեն, որ էս ծանր բեռի տակից մի ձև կարողանան դուրս գալ»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղը 100 տարվա պատմություն ունի, ու սա առաջին դեպքն է, երբ գայլերի ոհմակը իր սև գործն է անում գյուղում։ Ընտանիքը, ովքեր որ տուժել են, գյուղի ամենահարգված բնակիչներից են։ Իրենց քրտինքով առավոտից իրիկուն հողի հետ պայքարող, անասնապահությամբ զբաղվող ընտանիք են։

Վարկ էին վերցրել ու զբաղվում էին էդ գործով։ Տարվա վերջ արդեն պետք է գառներ ծնվեին, էղածն էլ վաճառեին, որ վարկերը փակեին։ Հիմա, էն որ ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, լրիվ էդ վիճակն է։ Ուզում ենք հավատանք, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի ընտանիքին, իսկ վարկային կազմակերպությունն էլ գոնե մի 3 տարով կսառեցնի վարկը, մինչև տեսնենք՝ էս խեղճ մարդկանց գլխին ինչ է գալիս։ Ասում են՝ գելերին մի խփեք, գելը գալիս, հասնում ա գյուղ, իր սև գործն է անում, իսկ եթե մենք գելին խփենք, պատկերացնում եմ՝ ինչ կանեն. մեզ կհամարեն ընդհուպ ազգի դավաճան»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով