Թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր.Կարեն Ավագյան

   Կարեն Ավագյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

«Անձանց թեստավորումը հակադրել անձանց պատվաստումներին ամենամեծ ցինիզմն է, որ կարող էր արվել առողջապահության պատասխանատուների կողմից:
Իրականացվող թեստավորումների նկատմամաբ չկա վերահսկողություն, թեստավորվելու համար հերթագրումները տևում են բավական երկար, իսկ պատասխանի տրամադրումը`օրեր: Հիշեցնեմ, որ թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր:
Ոլորտի պատասխանատուները շարունակում են թեստավորումը ներակայացնել որպես արդյունավետ միջոց, պահելով մոլորությունը թե պատվաստումների փոխարեն է թեստավորումը:
Մեզ մոտ համավարակի ընթացքում առողջապահության կազմակերպումը այնպիսի ցածր մակարդակի է հասել, որ համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում: Դրա վառ վկայությունն է արձանագրվող մահերի քանակը այլ պետությունների հետ համեմատած:
Հ.Գ. Եվրոպական մի շարք երկրներում պատվաստվածների թիվը հասել է բնակչության թվի 70 տոկոսի: Դրանով է նաև պայմանավորված հիվանդության վերահսկելիությունը և քիչ մահերը»,-գրել է Ավագյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով