Փարսյանը աջակցել է Քոչարյանին միամտաբար կարծելով որ նա Փաշինյանի դեմ է պայքարում, իսկ Քոչարյանը երբեք չի սատարի Փարսյանների նմաններին.Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Երեկ կապանցի Davidը անդրադարձավ Կապանում սպասվող ընտրություններին, բայց լիարժեք չմատնանշեց տեղի ունեցող կրկեսի բոլոր երանգները: Մինչդեռ Կապանը հիմա աշխարհի կենտրոններից մեկն է ու շատ ավելի մեծ ուշադրության է արժանի:
Ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերի 21-ին, հեղափոխական էյֆորիայի կիզակետին, ի հեճուկս Փաշինյանի ով Փարսյանի հաղթանակը պայմանավորեց նախկինների սաբոտաժով:
Անցավ երեք տարի ու արդեն Փաշինյանը պիտի ընտրվեր (նորից) և Փարսյանը կոչ արեց ընտրել ցանկացած ուժի բացի ՔՊ-ից ու անձամբ դիմավորեց նախընտրական այցով Կապան ժամանած Քոչարյանին: Լրագրողների հետ զրույցում էլ պնդեց որ հենց Քոչարյանին է սատարում: Մինչև էս պահը ամեն ինչ տրամաբանական է թվում, չէ՞: Սա է այս կրկեսի առանձնահատկությունը՝ մինչև որոշակի կետ ամեն ինչ բնական ու տրամաբանական է թվում ու շատ ուշադիր է պետք լինել, որ նկատել մատրիցայի խափանումները:
Տվյալ դեպքում առաջին նկատածս խափանումը այն էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Փարսյանի առաջադրմանը գալիք ՏԻմ ընտրություններին հեգնական տոնով ասեց՝ «դե կտենանք ինչքան կհավաքի»: Ասել կուզեր ոչմի բան էլ չի հավաքի քանի որ «Հայաստան» դաշինքը իրեն չի սատարի ու Փարսյանը ըստ էության միայնակ կպայքարի Փաշինյանի թեկնածուի դեմ:
Հիմա հարց ա չէ առաջանում՝ Փարսյանը քարոզել, աջակցել ա Քոչարյանին, ինչու են դրան ի պատասխան սենց կոպիտ հետը վարվում: Վերջի վերջո Քոչարյանի թմում ով ասես կա՝ Փաշինյանի նախկին պատգամավորներից սկսած, մինչև հեղափոխական ակնառու ակտիվիստ, տո հենց իր, Քոչարյանը ընտանիքի անդամներին էին հրապարակում զմայլվում Նիկոլով: Փարսյանը ով երբեք Փաշինյանի հետ չի համագործակցել, դրա փոխարեն Քոչարյանին աջակցելով էդ ի՞նչ ա արել որ սենց թշնամաբար են իր հանդեպ տրամադրված:
Պատասխանի բանալին ես իմ համար բացահայտեցի գարնանը երբ այցելեցի կապան ու Նժդեհի գերեզմանի մոտ պատահական հանդիպեցի Շանթ Հարությունյանին: Այդ դրվագը իր «բանալիով» հանդերձ տեղ գտավ Սպանել Պողոսինի երկրորդ եթերաշրաջնի վերջին, ութերորդ թողարկման մեջ (մեր էջը դրանից հետո կտրուկ սահմանափակեցին): Էնտեղ մի դրվագ կա որտեղ ես Կոստյային ասում եմ որ Շանթը բենզոկալոնկում է ապրում: Իրականում «բենզոկալոնկա» կոչեցյալը բոլոր հարմարավետություններով սարքված նստավայր է ու պատկանում է Փարսյանների ընտանիքին:
Կապանում ասում են որ դեռ 90ականներին Շանթը որոշ հարցերում օգնել է Փարսյաններին և Փարսյանները ի պատիվ իրենց երբեք դա չեն մոռացել ու միշտ Շանթի կողքին են եղել իր վայրիվերումներով լի կենսագրության ընթացքում: Գալիք ընտրություններին էլ Փարսյանը հենց Շանթի հետ դաշինքով է մասնակցում: Շանթն էլ դե հայ ազգայնական է, ցեղակրոն կուսակցության ստեղծողը, երդվյալ Նժդեհական, սյունեցի ու մի մարդ որ ոչ պաշտոնի ոչ փողի դիմաց հայրենիք չի ծախի:
Ու դե մեկ էլ Շանթը էն մարդն է որ դեռ 2018-ին ասեց որ էս հեղափոխություն կոչեցյալը արվել է Արցախը հանձնելու ու դրանից հետո Քոչարյանին իշխանության բերելու համար:
Էս ամեն ինչը իմանալով դժվար չէ հասկանալ թե ինչու է «մատրիցան» խոտան տալիս ու ինչու է Փաշինյան-Քոչարյան դաշինքը այդպես վատ տրամադրված Փարսյանի հանդեպ: Փարսյանը աջակցել է Քոչարյանին միամտաբար կարծելով որ նա Փաշինյանի դեմ է պայքարում, իսկ Քոչարյանը երբեք չի սատարի Փարսյանների նմաններին:
Հ.Գ. բա որ իմանաք Գյումրիում ինչ ա կատարվում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով