Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունների վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար.Ստեփան Դանիելյան

 

Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։ Վրաստանի պաշտպանության նախարարը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

««Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ», ասել է Օստինը։

Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչապի նախաձեռնությանն Օսթինն ասել է.

«Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը», – ասել է Օսթինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ -ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է եւ անփոփոխ:

Սա ինչ է նշանակում։

1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՈ-ն ու ԱՄՆ է հանդես գալիս, որպես Վրաստանի անվտանգության երաշխավոր ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռազմական հենակետի ստեղծման մասին։

2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։

3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ «անձամբ» է ներկայանում։

4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը եւ Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։

Փաստորեն Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։

5. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունների վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար»,- գրել է Դանիելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով