Հոկտեմբերի 19-ը Հայոց զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի օրն է.Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը   գրում է․

Հոկտեմբերի 19-ը Հայոց զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի օրն է: Կազմավորվել է մարտական գործողություններին զուգահեռ՝ զինանոցում ունենալով ընդամենը մի քանի հակակարկտային հրանոթ: Շնորհիվ Հայաստանի և Արցախի նորանկախ հանրապետությունների ստեղծման և պաշտպանության ակունքներում կանգնած նվիրյալների, ժամանակի ընթացքում այն համալրվել և դարձել է բանակային ամենակայացած զորատեսակներից մեկը՝ իր զինանոցում արդեն ունենալով ոչ միայն մեծ հեռահարությամբ և գերճշգրիտ հրթիռահրտանային ռեակտիվ համակարգեր, այլև բացառիկ մարտական հնարավորություններով օժտված «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր…
Շնորհավորելով զորատեսակի ստեղծման և կայացման գործում իրենց անուրանալի ավանդը բերած նախկին ու ներկա բոլոր հրետանավորներին, միաժամանակ, ուզում եմ հավատալ, որ «Պատերազմի աստված. պատվանունը վաստակած Հայոց բանակի հրթիռահրետանային զորքերը դեռ ասելիք կունենան…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով