Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի

 

Հայաստանում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 268672 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1780512 վերջին մեկ օրում` 9598 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 15722 պացիենտ. Մեկ օրում աճել է 777-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 246259 անձ` վերջին մեկ օրում 502 անձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5466 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1225 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով