Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է.Վարդան Ոսկանյան

 

Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փաստացիորեն, ուղղակի դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ շեշտադրելով Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է։:

Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փաստացիորեն, ուղղակի դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ շեշտադրելով Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը։

Իրանցի նախարարի «Ադրբեջանը իսլամական Իրանի քաղաքակրթական տարածքում է, և նրանք պետք է կարողանան մեզնից օրինակ վերցնել» միտքը, եթե փորձենք «թարգմանել» դիվանագիտական լեզվից, ըստ էության, հորդոր է Ադրբեջանի ժողովրդին, օրինակ վերցնելով Իրանից, իրականացնել իսլամական հեղափոխություն և տապալել Բաքվի բռնապետին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ ալիևյան և էրդողանական վարչախմբերին, մեղմ ասած, ամենևին չի խանդավառի իրանցի պաշտոնյայի նաև այն հայտարարությունը, որտեղ նա պնդում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը մեր ժողովուրդն է›, քանի որ Բաքու-Անկարա հարաբերությունների «գաղափարական» առանցքը «մեկ ազգ, երկու պետություն հայտնի կաղապարն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով