Բացահայտ կոռուպցիա.Ավետիք Իշխանյան

 

Դիմակավորված անձանց ներխուժում, ահաբեկումներ և ստուգումներ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում և հետո, հանկարծ կոմբինատի բաժնետերերը «մեծահոգաբար» վարչապետի աշխատակազմին են «նվիրում» կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բացահայտ կոռուպցիա
Պետք չէ տնտեսագետ լինել, ակնհայտ անօրինականությունները նկատելու համար։ Հայտնի է, որ կախված երկրի տնտեսական վիճակից, նաև քաղաքական փոփոխություններից, երբեմն պետությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի ազգայնացնել տարբեր ձեռնարկություններ։ Սակայն, այդ գործընթացը իրականանում է միայն ու միայն օրենքով։ Իսկ ինչ է կատարվում այսօրվա «կոռուպցիայից զերծ» Հայաստանում։Դիմակավորված անձանց ներխուժում, ահաբեկումներ և ստուգումներ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում և հետո, հանկարծ կոմբինատի բաժնետերերը «մեծահոգաբար» վարչապետի աշխատակազմին են «նվիրում» կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։Ուշադրությու՛ն, ոչ թե օրենքով, այլ «բարի կամքով», ոչ թե պետությանը, այլ վարչապետի աշխատակազմին, որը պարզ չի ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձ է և կարող է զբաղվել բիզնեսով։ Իսկ Հայաստանում «ընտրվում» է հակակոռուպցիոն ինչ-որ կառույց, գործում են ինչ-որ «իրավապահ» մարմիններ։ Իհարկե, սրանք վարչապետի գրպանային կառույցներն են, իրենց թզուկ ղեկավարներով։ Իսկ ի՞նչ են մտածում տարբեր հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ։ Ներեցեք՝ «պայքարում» էին․․․»,- գրել է նա:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով