2018թ-ից սկիզբ առած ստերի շքերթը կարծես լրիվ մոռացվեց մեր հասարակության կողմից.Վահան Բաբայան

Չկատարված խոստումները և ստերը ժողովրդի կողմից մոռացվեցին և կորան:Այս  մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

«2018թ-ից սկիզբ առած ստերի շքերթը կարծես լրիվ մոռացվեց մեր հասարակության կողմից:
Եթե մարդիկ հիշեն և մի պահ մտածեն,թե իրենց ինչեր էին խոստանում և ինչ ստացան այսօր գուցե նաև հասկանան,որ իրենց խաբեցին իշխանությունը զավթելու համար:
Ստերը այնքան շատ են,որ այստեղ մի գրելով չի հաջողվի ներկայացնել և այդ ժողովածուն եթե որևէ մեկը տպագրի կարող է սովետական հանրագիտարանին տա անցնի,բայց զարմանալին այն է,որ մարդիկ այլևս չեն էլ հիշում,թե ինչ ստերի և կեղծ տեղեկատվությունների զոհ են դարձել 2018թ սկսած:
Վտանգավորը հենց սա է,երբ հասարակությունը չի ունենում հիշողություն,այն այսօր փաստացի ջնջված է»,_գրել է Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով