ՊԱՀՀ-ում կայացել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով…

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին:

Ներկա էին հրավիրյալ մասնագետներ տարբեր գիտակրթական հաստատություններից, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները:

Գիտաժողովի ընթացքում ծավալվել է մասնագիտական արդյունավետ քննարկում, մասնակիցների կողմից հնչած բազմաթիվ հարցերին բանախոսների կողմից տրվել են բովանդակալից պատասխաններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով