Նոր ռեկորդ. կորոնավիրուսի 1011 դեպք է հաստատվել

 

Երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք: Ունենք 569 առողջացած, 16 մահվան դեպք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով