Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն Արտաշատի շրջանում դիտարկում է Կառլեն Մկրտչյանի՝ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի թեկնածությունը: Նա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ղեկավարի ԺՊ-ն է։ Մասիսում տատանվում են 2 թեկնածուի միջեւ՝ կուսակցականներ Ժորա Զուրաբյանի եւ Տիգրան Պարսիլյանի, իսկ Արարատում դեռ փնտրտուքի մեջ են։ Սկզբում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին են դիտարկել, չի բացառվում, սակայն, որ խոշոր հարկատուներից Գուրգեն Նիկողոսյանի՝ «Արմաշի ալյուրի» սեփականատիրոջ փեսային առաջադրեն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուշագրավ է, որ գործարարն ընտրություններում աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, ՀՓՇ միտինգներին մարդ էր ուղարկում, սակայն, հավանաբար, հիմա «խելոքացել» է եւ դարձել իշխանության սրտի գործարարը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով