Կոչս ուղղում եմ իրական հայերին. Վահան Բադասյան

 

Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայրենակիցնե՛ր.

Հայաստանն(Արցախը ներառյալ)ասօր անորոշության մեջ է.Մշուշված է մեր ազգի ապագան,որքան էլ որոշ քաղաքական ուժեր աղմկահարեն,որ այն կա. Շուրջ երեսուն տարի ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին,որպեսզի ազգովի հայտնվենք այսպիսի ծանր վիճակում:Խաթարված էր և շարունակվում է խաթարված մնալ Հայաստանի անվտանգությունը. Շահամոլությամբ,այնուհետ սատանիզմով  առաջնորդվելով, ՀՀ բոլոր իշխանությունները տարել և տանում են Հայաստանի(Արցախը ներառյալ)պետականության կործանման,խախտելով առաջին հերթին մեր հասարակական համերաշխությունն ու պառակտելով հասնում են իրենց սև նպատակին.

Կոչս ուղղում եմ Իրական Հայերին,զգոն լինենք, թույլ չտանք, մեզ իշխելու, մեզ իրենց նեղ ու սև նպատակներին ծառայեցնելու համար պառակտեն, ջլատեն,թուլացնեն, քանզի դրանից օգտվում է թշնամին՝ թուրքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրելի հայրենակիցներ առաջիկայում կանեմ գործնական առաջարկներ, հայտարարություններ, կոչեր. առավել համախմբվելու, պայքարելու, Հայոց պետականությունն ամրապնդելու այս վերկուսակցական Վեհ Ազգային Պաշտպանության գործում.
Ի գործ ի պայքար»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով