«Արցախը բառի բուն իմաստով ինֆորմացիոն շրջափակման մեջ է. Գրեթե ինֆո դուրս չի գալիս Արցախից». Վրթանեսյան

 

Մինչ համացանցը ցնցվում է անդադար՝ կարծես հոսքագծի վրա դրված, հիմնականում արհեստական ղալմաղալներից, հիշենք մի քանի կարևոր թեմաների մասին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«• Նոյեմբերի 10-ի հրադադարից հետո Նիկոլն առանց կրակոցի հանձնեց Սյունիքի արևելքը պաշտպանող բարձունքները, որոնք հանձնելու մասին հրադադարի մասին հայտարարության մեջ որևէ բառ չկար։ Հետո խոստովանեց, որ «բանավոր ըմբռնմամբ» է հանձնել։

Հետևանքը եղավ այն, որ Կապան քաղաքը հայտնվեց թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչպես նաև Հայաստան–Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը անցավ թշնամուն։

• Մինչ նիկոլական տուզիկները լկտիաբար համոզում էին, որ այդպես նորմալ է, լավ է, ավելի անվտանգ է (!!!), քարտեզն ու ադրբեջանցիների տրամաբանությունն իմացող մարդիկ միանգամից զգուշացրեցին, որ Ադրբեջանն անպայման կօգտագործի այդ նոր ստացած լծակը Հայաստանի կապն Իրանի հետ բարդացնելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռ մի տարի էլ չանցած, արդեն բախվել ենք այդ խնդրի հետ (մեկնաբանությամբ կդնեմ ինֆոն թե՛ ամենաթարմ միջադեպի, թե՛ այն մասին, թե դա ինչպես է անդրադառնում բեռնափոխադրումների վրա)։

• Արդեն լրիվ մոռացվել է այն, որ մայիսի 12-ից ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ տարածք, առանց որևէ խոչընդոտի կիլոմետրերով խորանալով Սյունիքում, Գեղարքունիքում։ Թե ինչ է կատարվում Կութում, Վերին Շորժայում, Սև լճի կողքերը, այդ մասին վաղուց արդեն չեն հայտնում, իսկ ոչ իշխանական լրագրողների մուտքն էլ այդ տարածք արգելված է։

• Գերիներ, զոհեր, պատերազմի հաշմանդամներ… Այս մասին գրեթե չի խոսվում, տեղային բարեհաջող ամնեզիայի է ենթարկվել կոլեկտիվ հիշողությունը։

Հ.Գ. Իսկ Արցախը բառի բուն իմաստով ինֆորմացիոն շրջափակման մեջ է։ Գրեթե ինֆո դուրս չի գալիս Արցախից»,- գրել է Վրթանեսյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով