Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira-ն ու Ford-ը. կան վիրավորներ

shamshyan.com/-ի  փոխանցմամբ  այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ,  48-ամյա  Վարուժան Եսայանի վարած Opel Zafira մակնիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Հարությունյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Եսայանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Միքայելյանը օպերատվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան»  բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Տեղում  ծառայություն են կատարել նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը:

 

Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով