Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Toyota Land Cruiser Prado-ն գլխիվայր հայտնվել է այգում․ մահացածը Հայաստանի հայտնի կենդանաբաններից էր

 

Այսօր, հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 01։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Կարեն Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել խնձորի այգու բետոնե փշալարերին, հայտվել այգում, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 73-ամյա Բագրատ Դավթյանն ու 62-ամյա Սամվել Ղահրամանյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով