Շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանելը ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար է.Մարության

 

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետը ֆեյսբուքի իր էջում։
«Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»,-գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով