Սարսափելի վթարից մահացածը պատերազմի ժամանակ հրաշքով փրկված Սամվել Ավետյանն էր

 

Սարսափելի վթարից մահացածը 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Գեւորգյանը:

«Կհիշեք, օրեր առաջ Արմավիր-Երևան ճանապարհին սարսափելի վթար էր եղել. ոստիկանական մեքենան բախվել էր Տոյոտային և արդյունքում 2 ոստիկան և Տոյոտայի վարորդը տեղում մահացել էին։

Քննչական կոմիտեն գրել էր, որ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Տոյոտային։ Տոյոտայի ղեկին 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել»,- գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի որոշմամբ՝ քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խանոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր հուլիսի 14-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների ինքությունը։

Պարզվել էր Toyota-ն վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա Սամվել Ավետյանը, ով տեղում մահացել էր։ Իսկ Samand-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ 38-ամյա Գուրգեն Եղիազարյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ոստիկանության Վաղարշապատի պահանության բաժնում։

Նրա ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ասատրյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպնության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնում։ Երկուսը նույնպես տեղում մահացել էին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով