Նիկոլը պատրաստվում է քցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին.Գագիկ  Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը   ֆեյսբուքյան  իր էջում  գրել է.

«Հոկտեմբերին Հայաստանի մի շարք բնակավայրերում կկայանան ՏԻՄ ընտրություններ, որոնցից այս իշխանությունների համար կարևոր են Գյումրու և Վանաձորի ընտրությունները…
Գյումրիում գործող իշխանությունները մեծ խնդիրներ ունեն… Երեք տարուց ավելի է Նիկոլ Անհողին չհաջողվեց Գյումրիում ստեղծել հանրության որոշ մասի հարգանքը և պատիվը վայելող թիմ ու հիմա նա ստիպված է ինչ-ինչ կոմբինացիաներ մտածել, որպեսզի Գյումրիում իշխանության բերի իր քայլիստներին…
ՏԿԵՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի մի քանի օր առաջ Գյումրի այցելելուց հետո Գյումրիում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ իշխանությունները կփորձեն Գյումրու ավագանու ընտրություններում հանդես գալ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջ մղելով… Պարզվում է, Նիկոլի վիճակն այնքան վատ է, որ նա պատրաստ է բազում կուսակցություններ փոխած Բալասանյանին առաջ մղել… Հավելեմ, որ Նիկոլի ընտանիքին պատկանող թերթը ժամանակին ամենաշատն էր քննադատում և ծաղրանքի ենթարկում Գյումրու ներկայիս քաղաքապետին…
Սակայն Բալասանյանին քաղաքապետ դարձնելու ծրագրում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ… Չեմ զարմանա, եթե իր խոստումները չկատարողի (քցողի) և ստախոսի համբավ ունեցող Նիկոլը դավադրություն կազմակերպի նաև Սամվել Բալասանյանի դեմ…
Նիկոլը կփորձի Գյումրիում իրենցից մեծ մասամբ ոչինչ չներկայացնող իր թիմակիցներին իշխանության բերել Բալասանյանի ուսերին նստած և հետո շատ արագ ձերբազատվել նրանից՝ իշխանությունը Գյումրիում հանձնելով այդ “ոչնչություններից” մեկին, որին նա աներկբա կվստահի…
Իսկ այդ օպերացիան կազմակերպելու համար շատ ճարպկություն պետք չէ… Երևի բոլորի համար էլ պարզ է, որ Գյումրու ավագանու ընտրությունների իշխանական թիմի ցուցակը կազմվելու է Նիկոլի և Սուրեն Պապիկյանի կողմից… Նիկոլը Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվելիք ընտրացուցակի քսանհինգյակում կընդգրկի հիմնականում իր քայլիստներին և ընտրություններում հաղթանակ տանելուց որոշ ժամանակ հետո գահընկեց կանի քաղաքապետի պաշտոնում նորից վերընտրված Սամվել Բլասանյանին և նրա փոխարեն Գյումրիում քաղաքապետ ընտրել կտա իր ուզած թեկնածուին… Համոզված եմ` Նիկոլը չի վստահում բազում քաղաքական թիմեր փոխած Սամվել Բալասանյանին և իրեն բնորոշ ոճով մաքսիմալ կօգտագործի վերջինիս հնարավորությունները ՏԻՄ ընտրությունների ժամանակ և հետո կձերբազատվի նրանից՝ Գյումրու քաղաքապետ կարգելով իր թիմակիցներից մեկին, որը հավանաբար կլինի ավագանու ցուցակի վերին հորիզոնականներում…
Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս նիկոլական սցենարը կանխելու համար ունի երկու հնարավորություն՝ կա՛մ չի մասնակցում ընտրություններին՝ անտերության մատնելով քայլիստներին, կա՛մ էլ ավագանու ցուցակի վերին հորիզոնականներում ընդգրկում է իր հավատարիմ թիմակիցներին՝ իր համար ստեղծելով պարզ մեծամասնություն, որպեսզի քայլիստ-պատուհասները չկարողանան նրան անվստահություն հայտնել և իրենց թիմակիցներից ինչ-որ մեկին իշխանության բերեն Գյումրիում…
Ընդ որում, ազգադավ Նիկոլը Գյումրու ավագանու ընտրություններում առաջ է մղելու նաև իրեն սատարող արբանյակ-կուսակցություններին, որոնց մեջ է ընդրկելու իրեն երկրպագող անգրագետ, թերուս, սարսափելի ցածր մակարդակ ունեցող որոշ գեղցի-գյումրեցիների՝ հույս ունենալով, որ նրանք ևս կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը և, հայտնվելով ավագանիում, հնազանդ կծառայեն իրեն…
Ի դեպ, Նիկոլն այլ սցենարներ էլ է մտածում և եթե Սամվել Բալասանյանի միջոցով իր սեփական ապիկար թիմին իշխանության բերելը չհաջողվի, ապա նա կփորձի հանրության կողմից ընդունված, օրինակ՝ հայտնի մարզիկներից մեկին օգտագործել այդ ծրագիրն իրականացնելու համար՝ չխորշելով ապագայում վարկաբեկել նրան և բոլոր ձախողումների համար մեղադրել վերջինիս՝ պատճառաբանելով, որ գործից ոչինչ չի հասկանում…»,-գրել  է Համբարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով