Կրակոցներ Երևանի Կենտրոնում. ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության դիմաց հնչել են կրակոցներ. կա վիրավոր. ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, կասկածյալը հայտնի մականունավոր գործարարի եղբայրն է

 

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում:Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի և բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:

 

Մանրամասները`shamshyan.com-ում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով