«Կոլցո» օպերացիան ամբողջությամբ տեսանկարահանվում է՝ ծրագրի պատվիրատուներին հաշվետվություն ներկայացնելու նպատակով.Ղազինյան

Ադրբեջանի և Թուրքիայի հովանավորությամբ Հայաստանում իրականացվող «Ապագա կա ապագա» ծրագրի շրջանակներում Սյունիքում տեղի է ունենում «կոլցո» օպերացիա:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում  է  արել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար ,«Հայաստան»  դաշինքի անդամ   Արթուր  Ղազինյանը

Օպրացիան իրականացվում է Հայաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից՝ ծրագրի հիմնական դոնոր Ադրբեջանի կողմից հռչակված «Արևմտյան Զանգեզուրն Արևելյանին» միավորելու նպատակով:
Օպերացիայի շրջանակներում օկուպացիոն ռեժիմի իրավապահ մարմինները շրջափակում և ստորացման եղանակով ձերբակալում են Սյունիքի ինքնապաշտպանության շարժման առաջնորդներին, իսկ ըմբոստ Սյունեցիներին տեռորի են ենթարկում:
«Կոլցո» օպերացիան ամբողջությամբ տեսանկարահանվում է՝ ծրագրի պատվիրատուներին հաշվետվություն ներկայացնելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով