Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդանրություններ շատ ունեն.Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար  Արտակ  Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Ադրբեջանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախը պաշտպանած և պատերազմի ավարտից հետո, տեղերում կանգ առած ու անհասկանալի պայմաններում գերևարված մեր երիտասարդների նկատմամբ։
Զուգահեռաբար՝ Հայաստանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախի Հանրապետությունը հիմնադրած, պաշտպանած, զարգացրած և նրա ինքնորոշման համար ահռելի ջանքեր գործադրած երկու հեղինակավոր անձանց նկատմամբ։
Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդանրություններ շատ ունեն»,-գրել  է  Զաքարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով