Արտակարգ դեպք Երևանում 23-ամյա վարորդը Range Rover-ով մխրճվել է բնակչի ավտոտնակի մեջ, վնասելով ավտոտնակի ներսում կայանված Opel-ը. կա վիրավոր

 

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի) խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ:

Ավտոտնակում կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս է պատճառվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով