Ով՞է ջղաձգվում Սերժ Սարգսյանի ակտիվ քայլերից.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փստորեն հողատու դավաճանին թողած որոշ ընդդիմադիր շրջանակներ սկսել են ակտիվ ֆեյսբուքյան գրոհ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և կապիտուլյանտ իշխանություններին հաղթելու փոխարեն 2018թ իրադարձությունների մասին մի զառանցանք հիշեցնող թեզ են ուզում առաջ տանել:

Խնդիրը այդ զառանցանքը չէ,նման ստեր շատ են տարածել տարիներ շարունակ,խնդիրը դա տարածող շրջանակներն են,բոլորս կարդում և տեսնում ենք,որ ցավոք այդ ստերի գեներացիան արվում է ընդդիմադիր դաշտից:Ում՞ է պետք Սերժ Սարգսյանին երկրորդ անգամ մերժելը,ում՞ է հարկավոր կասեցնել նախագահի աճող վարկանիշը,ում՞ է վախեցնում երրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն,ով՞ է ջղաձգվում նախագահի ելույթներից,սրանք շատ ակտուալ և կարևոր հարցեր են,որոնց եթե ոչ այսօր,ապա գոնե մեկ երկու ամսից մենք պետք է անդրադառնանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Այլևս քաղաքական դաշտը ունի իր նոր կոնֆիգուրացիան,ինչը արագ փոփոխվելու է ի օգուտ 2018թ իշխանությունից հեռացած թիմի,այն թիմի,որը հավատարիմ մնաց Սերժ Սարգսյանին և անցավ դաժան մղձավանջի միջով`չդավաճանելով իր սկզբունքներին անդրդվելի շարունակեց պայքարը հանուն Հայաստանի և Արցախի»,-գրել  է  Բաբայանը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով