Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը։

«Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե ձերբակալման և թե հնարավոր կալանավորման մասով: Հետևաբար պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-գրել է Արա Բաբլոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով