Պոպուլիզմի դասագրքային մեթոդաբանությամբ կապիտուլյանտն իրեն փորձում է ներկայացնել ժողովրդի իբր «խոսափող». Ոսկանյան

 

Նա իրավասու է խոսել միայն իր անունից, առավելագույնը՝ իր ղեկավարած խմբակի և որևէ դեպքում չի կարող հանդես գալ որպես ժողովրդի «խոսնակ»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պոպուլիզմի դասագրքային մեթոդաբանությամբ կապիտուլյանտն իրեն փորձում է ներկայացնել ժողովրդի իբր «խոսափող»։

Իրականում նա իրավասու է խոսել միայն իր անունից, առավելագույնը՝ իր ղեկավարած խմբակի և որևէ դեպքում չի կարող հանդես գալ որպես ժողովրդի «խոսնակ», որովհետև այժմ չունի նույնիսկ այն մանդատը, որը ստացել էր ընտրությանը 2018թ․ մասնակցած և «Իրենց քայլը» դաշինքի օգտին քվեարկած ընտրողներից։

Այդ մանդատը դադարել է գոյություն ունենալուց այն պահից, երբ հենց կապիտուլյանտն ինքն է իրեն զրկել դրանից՝ տալով հրաժարական, այսինքն հրաժարվելով 2018թ․ իրեն և իր ղեկավարած խմբակին տված քվեից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի՝ ժողովրդի անունից հոխորտացող այս անձը ժողովրդի խոսնակ չէ, այլ, պատկերավոր ասած, ինքնակոչ բարձրախոս»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով