Պարզվեց, ամենանիկոլական շրջանակը շուկան է.Ռուբեն Հակոբյան

 Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը  գրել է.

Նի-կոլ, վարչապե՛տ
Օրերս քարոզարշավի շրջանակներում Մարտունիում էի։ Պարզվեց, ամենանիկոլական շրջանակը շուկան է՝ իր շրջակայքով։ Զրույցել՝ հնարավոր չէր. Նիկո՛լ, եւ՝ վերջ։ Մեկը «տելեվիզրից» ինձ ճանաչեց եւ պատիվ արեց.
– Բայց ինչու Նիկոլ, – սիրալիր հարցնում եմ։
– Հակոբյան ջան, էսքան ժամանակ վաչ մե ղեկավար ժողովրդին չի ասե՝ ես ձեզի սիրում եմ, խոնհարվում եմ ձեր առաջ, ձեր ցավը տանեմ։ Լավ մարդն ա, – նույնքան սիրալիր պատասխանեց տիկինը։
– Բայց նա էդպիսի սովորություն ունի՝ խոնհարվում ա բոլորի՝ այդ թվում նաեւ թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների, ամերիկաների առաջ, – զգույշորեն փորձեցի շարունակել զրույցը։
– Ես էլ գիդամ դու խելոք մարդ ես, Նիկոլը ֆռռըցնում ա ըդոնց, – խորամանկ հայացքով ու հաղթական տոնով ազդարարեց տիկինը։
Շոյանքով սեղմելով տիկնոջ ձեռքը՝ հորդորով ավարտեցի մեր զրույցը.
– Կնեղանամ, որ Նիկոլից բացի ուրիշ մեկին ձայն տաք։
Ու էսպես սիրալիր բաժանվեցինք։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով