Նորից սկսվել է տարածվել էն զառանցանքը, թե բա «նիկոլը Սերժի պրոյեկտն ա», «թե բա Սերժն ա նիկոլին բերել».Տիգրան Վարդանյան

Նորից սկսվել է տարածվել էն զառանցանքը, թե բա «նիկոլը Սերժի պրոյեկտն ա», «թե բա Սերժն ա նիկոլին բերել»: Ու զարմանալին այն է, որ սա ասում է 2018-ին Հրապարակում եղածը: Սա ասում են չմարդիկ, ովքեր նիկոլի հետ այդ օրերին նկարվում էին:
2018թ. ապրիլ-մայիս:
Հանրապետականի կոալիցիոն դաշնակիցը լռում էր, մյուսը` ջուր էր բաժանում: Ոմանք իրենց լրատվականներով հակահայկական շարժումն էին լուսաբանում, իսկ մինչ դա «Սերժի միսը ծամում», ոմանք էլ` ուղիղ մասնակցում այդ շարժմանը, իսկ ոմանք էլ` նախկին հանրապետականներ, մկան ծակն էին մտել:
Հանրապետականի հավատարիմ և սկզբունքային շրջանակը , ինչպես նաև կուսակցության առաջնորդը մենակ էին քաղաքական դաշտում, իսկ տեղեկատվական դաշտում` անզոր: Միայն քչերն էին, որ հանդգնեցին դեմ դուրս գալ խեղկատակին և իր երևացող ու չերևացող «դաշնակիցներին», բայց դե այդ պատվարժան մարդիկ էլ անմասն չմնացին` հայհոյանքեր, սպառնալիքներ, վիրավորանքներ, դագաղներ և լենտաներ ստացան ի պատասխան: Էս ամենին զուգահեռ հրապարակում մի քեֆ, մի ուրախություն: Անծանոթ մարդիկ Նախագահի հրաժարականի օրն իրար հո չէին գզում, հո չէին գզում, որ էլ դու սուս, իսկ նիկոլին մնում էր մի բան` բռնազավթել իշխանությունը: Թե բա Սերժի պրոյեկտն էր: Էս վերը նշվածի մեջ գտա՞ք ձեզ և ձեր կողքիններին: Գտա՞ք ձեր տերերին ու նրանց բարեկամներին և մտերիմներին:
Անցել է երեք տարի: Ունենք գրեթե կործանված Հայաստան, ձախողված քաղաքականություն` և ներքին, և արտաքին, փլուզված տնտեսություն, ավիրված Արցախ, ստորագրված նվաստացուցիչ կապիտուլյացիոն փաստաթուղթ, առնվազն 5000 զոհ, հաշմանդամներ, տնավեր եղածներ, ռազմագերիներ, անհետ կորածներ, կապիտուլյանտին սատարող և ծառայող մասսա և այլոց քաղաքական խմբերում հանգրվանող տգետներ, ովքեր շարունակում են Սերժ մեղադրել:
Սիրելի հարգելիներ, հանդարտ մնացեք և քիչ զառանցեք, որովհետև Սերժ Սարգսյանը ձեզ չէր ասում համագործակցեք, պատվեր կատարեք, աջակցեք և աստվածացրեք նիկոլին: Դուք էիք էս ամենը անում… դուք և միայն դուք և թե ի՞նչ պատճառներով` գիտեք միայն դուք և Աստված: Սովորեք ընդունել ձեր սխալը, ոչ թե Սերժին «խաչեք» ձեր մեղքերի համար:
Թե բա Սերժի պրոյեկտն էր: Ձեզ ցանկանում եմ տրամաբանություն, իսկ մեզ` համբերություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով