Մուրադովն ավելի վաղ ուզել է ականապատ տարածքների քարտեզը և ասել, որ այդ քարտեզի վերադարձի պայմանով կարող է բոլոր հայ գերիներին վերադարձնել.Վանեցյան

 

Այս իշխանությունները չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ փորձել են լուծել ռեյտինգ ստանալու հարց: Ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ականապատ քարտեզների վերադարձի դիմաց իշխանությունները կարող էին վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին։ Մինչդեռ, նրա խոսքով, նախընտրական շրջանում իշխանությունը  փորձել է իր ռեյտինգը բարձրացնել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց 15 գերի՝ ականապատ քարտեզների փոխանակման պայմաններում: Հարց է առաջանում, եթե ականապատ տարածքների քարտեզները կարող էին Ադրբեջանին տալ և մեր գերիներն վերադարձնեին օրինակ 6 ամիս առաջ, ինչու՞ այդ քայլը չեն արել»,-ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ Մուրադովն ավելի վաղ ուզել է ականապատ տարածքների քարտեզը և ասել, որ այդ քարտեզի վերադարձի պայմանով կարող է բոլոր հայ գերիներին վերադարձնել , մինչդեռ ՀՀ Զինված ուժերն ասել է, թե բնության մեջ նման քարտեզներ գոյություն չունեն.

«Այս իշխանությունները չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ փորձել են լուծել ռեյտինգ ստանալու հարց»,-ասաց Վանեցյանը և վստահեցրեց, որ երբ գնան խորհրդարան՝ օգտագործելու են խորհրդարանական լծակները և զբաղվելու են թե՛ գերիների, թե՛ անվտանգային հարցերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով