Կոչ եմ անում իմ կուսակցական ընկերներին,համակիրներին և հարազատներին հունիսի 20-ին գնալ տեղամաս և ընտրել «Պատիվ Ունեմ» դաշինքին.Վահան  Բաբայան

Հարգելի համախոհներ և աջակիցներ
Ավարտվում է նախընտրական քարոզարշավը,երևի հետևել եք և տեսել,որ ես իմ թիմակիցների հետ այս օրերին արեցինք ամեն հնարավոր բան,որ ընտրողները ճիշտ կողմնորոշվեն և մերժեն չարիքի տիրակալին,ստի և կեղծիքի կնքահորը`կապիտուլյանտ դավաճանին:
Երկար բացատրելու կարծում եմ կարիք չկա և խոսելու ժամանակ էլ չկա,պետք է գործել հանուն մեր հաղթանակի:
Օգտվելով առիթից ևս մեկ անգամ կոչ եմ անում իմ կուսակցական ընկերներին,համակիրներին և հարազատներին հունիսի 20-ին գնալ տեղամաս և ընտրել «Պատիվ Ունեմ» դաշինքին:
Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներից և սատարողներից,մենք միասին կփրկենք մեր Հայրենիքը:Անկասկած մենք արդեն հաղթած ենք:

  Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ  Վահան  Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով