Կարդացի,որ արմավիրցիները զրկված են ոռոգման ջրից և փակել են ճանապարհը.Ավետիք Իշխանյան

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդացի,որ արմավիրցիները զրկված են ոռոգման ջրից և փակել են ճանապարհը։

-Ի՞նձ ինչ, թող արմավիրցիները մտածեն այդ մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զարմացա՞ք․․․

Արցախը վտանգված է։

-Ի՞նձ ինչ, թող ղարաբաղցիները մտածեն դրա մասին։ Համ էլ դրանցից պրծանք, էլ էրեխես չի գնա Ղարաբաղ ծառայելու։

Թշնամին մտել է Սյունիք։

-Ի՞նձ ինչ, հո դրա համար կռիվ չե՞նք անելու։

Թշնամին մտել է Գեղարքունիք, գերևարել մեր զինվորներին։

-Ի՞նձ ինչ, իմ տղերքը վաղուց Ռուսաստանում են։

Սևանը կանաչում, ճահճանում է;

-Ի՞նձ ինչ, էլ Սևան չեմ էթա, հեսա Թուրքիայի հետ լավ կլնենք , կեթամ Անթալիա։

Ախր, Հայաստանն է կործանվում։

-Արա , ախպոր պես, հոպար ջան, սրտիդ մեռնեմ, էտի քեզի պե՞տք ա, քո մասին մտածի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով